Ի՞նչն է տղամարդկանց առավել դուր գալիս կնոջ արտաքինում
Տղամարդիկ ավելի պարզ են քան կանայք: Նրանք ավելի հասկանալի են մտածում, իսկ նրանց խոսքերը չունեն երկրորդ իմաստ: Բնական է, որ նրանք առաջին հերթին ուշադրություն են դարձնում կնոջ արտաքին տեսքին: Ըստ creu.ru-ի՝ տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում՝
1. Ժպիտին

Ժպտացող աղջիկը ուրախ ու վառ տպավորություն է թողնում: Տղամարդկանց դուր է գալիս իրենց կողքին դրական երևույթներ տեսնել, իսկ ժպիտը ամենահաճելի երևույթներից է:
2. Աչքերը

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 70%-ը առաջին հերթին կնոջ աչքերին է նայում: Աչքերը մարդու հոգու հայելին են: Աչքերի միջոցով տղամարդիկ հասկանում են, թե ինչպիսի կին է իրենց առջև:
3. Վարսերը

Կնոջ վարսերը առողջության ու գեղեցկության խորհրդանիշ են: Տղամարդկանց դուր են գալիս ծավալ ունեցող երկար վարսերը, որոնք լավ են բուրում: Կան նաև այնպիսիները, որոնք նախընտրում են յուրօրինակ գույներ ու խիզախ սանրվածքներ: Եթե ձեզ դուր է գալիս ձեր սանրվածքն ու սազում է ձեզ, ապա վստահորեն ծանոթացեք տղամարդկանց հետ, չէ՞որ նրանք սիրում են ինքնավստահ կանանց:
4. Քաշը

Տղամարդիկ սիրում են աչքերով: Եթե դուք ավելորդ կիլոգրամներ ունեք ու սովամահ եք լինում, որ կորցնեք դրանք, ապա մի տանջվեք՝ ոչ բոլոր տղամարդիկ են նիհարիկներին սիրում: Կան տղամարդիկ, որոնց դուր են գալիս կանացի ու փափուկ կազմվածք ունեցող կանայք: Վստահ եղեք ձեր գեղեցկության մեջ և բոլորին դուր կգաք:
5. Արհեստականություն

Տղամարդիկ չեն սիրում արհեստական արտաքին ունեցող կանանց: Ավելի լավ է մի փոքր թերություն ունեցող բնական մարմինը, քան անթերի ու արհեստական: Կնոջ ոչ բնական արտաքինը միանգամից երևում է, իսկ տղամարդիկ այն ավելի արագ են նկատում:







