Նորահայտ X-Road խմբի նպատակն է գրավել հանդիսատեսի ուշադրությունը պոպ-ռոք կատարումներով

14:44 • 19.10.16

Tert.am Life-ը շարունակում է բացահայտել տաղանդավոր երիտասարդների: Այս անգամ ներկայացնում ենք X-Road խմբին, որը բաղկացած է հինգ հոգուց երիտասարդներից, որոնք գնում են անհայտ X ուղղությամբ: Ուղղությունը անհայտ է, բայց նպատակը մեկն է՝ ներկայանալ հայ հանդիսատեսին և ոչ միայն որակյալ ու ինքնատիպ ստեղծագործություններով:

Նշենք, որ խումբն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել է այս տարի գարնանը՝ «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխության ժամանակ՝ ճանաչվելով տարվա հայտնություն:

 

Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ իրենք նպատակ ունեն գրավել հանդիսատեսի լայն շրջանակների ուշադրությունը, բայց չեն շտապում համերգային ծրագրերով հանդես գալ:

 

Վերջիններս հանդես են գալիս ռոք պոպ-ռոք, ոճերում և հնչեցնում միայն հեղինակային կատարումներ՝ ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:

 

 

Նորահայտ խումբն ունի մոտ 10 հեղինակային ստեղծագործություն և 5 ձայնագրած երգ։

Նրանք թողարկել են իրենց առաջին տեսահոլովակը:

 

 

Մելինե Տոնոյան

 

Նորահայտ X-Road խմբի նպատակն է գրավել հանդիսատեսի ուշադրությունը պոպ-ռոք կատարումներով