Բաժանվելուց հետո կատարած 5 սխալ քայլ

16:39 • 20.10.16

1.      Բաժանումը դեռ ավարտը չէ

 

Շատերին թվում է, թե բաժանումը կյանքի ավարտն է: Հատկապես կանայք չափազանց հիվանդագին ու ծանր են տանում բաժանումները:

Իրականում, բաժանման ցավը շատ արագ է անցնում՝ մոտավորապես կես տարում: Այն ինչ զգում եք հետո՝ մենակություն ու հուսահատություն է:

 

2.      Ես ոչնչություն եմ

 

Բաժանումներից հետո մարդիկ ծայրահեղությունների գիրկն են ընկնում ու իրենց ոչնչություն համարում: Սակայն իրականում ոչնչություն համարվելու համար ավելի լուրջ փաստարկներ են պետք, քան միայն բաժանումը: Երբեք ձեր մասին այդպես մի մտածեք:

 

3.      Կամքի ուժով մոռանալ նախկին սիրեցյալին

Դուք ստիպում եք ինքներդ ձեզ մոռանալ նրան, սակայն ոչինչ չի ստացվի: Ստիպելով՝ միայն ավելի շատ կմտածեք ու կհիշեք: Հանգիստ թողեք ձեր գիտակցությունը, մտածեք այն ամենի մասին ինչ եղել է, հիշեք լավ ու վատ դրվագներն ու այդ ժամանակ ավելի հեշտ կլինի մոռանալ նրան:

 

4.      Միանգամից փոխարինող գտնել

 

Շատերը բաժանումից հետո շատ արագ փորձում են նոր հարաբերություններ սկսել: Սա ինքնահաստատվելու միջոց է: Դուք ցանկանում եք ապացուցել ձեր նախկին սիրեցյալին, որ ավելիին եք արժանի, որ բացի նրանից շատ այլ տարբերակներ ունեք և այլն: Սակայն, իրականում դուք միայն բարդացնում եք իրավիճակը: Բանն այն է, որ մարդկանց կապերը շատ ամուր են, իսկ օտար մարդիկ չեն կարող օգնել դրանք կտրելու հարցում: Լուծումն ավելի պարզ է՝ ընտանիքի անդամների ու ընկերների հետ ժամանակ անցկացրեք, ինչ որ օգտակար գործով զբաղվեք կամ ընկերների հետ այլ քաղաք մեկնեք:

 

5.      Նախկին ընտրյալին ինչ որ բան ապացուցել

 

Մի փորձեք ապացուցել նրան, որ դուք ամենալավն եք ու, որ նա սխալվել է: Շատերը ամեն կերպ ցանկանում են ինչ որ աճ գրանցել, հայտնի մարդու հետ լուսանկարվել, մեքենա գնել, նիհարել և այլն: Իսկ, երբ նա չի հասկանում դա՝ բաժանման ցավն ավելի  է մեծանում:

Դժվարությունները կոփում են մարդուն, մի խուսափեք դրանցից: Այսպիսի իրավիճակում փորձեք չկենտրոնանալ կոնկրետ ձեռքբերումների վրա: Բաժանումից հետո մարդու կյանքում մեծ փոփոխություններ են գրանցվում, և դրանք հաճախ շատ դրական են լինում:

 

Աղբյուրը՝ liza.ua

 

 

Բաժանվելուց հետո կատարած 5 սխալ քայլ