5 լեգենդ ընտանեկան հարաբերությունների մասին

19:45 • 20.10.16

Ընտանեկան հարաբերությունները չափազանց բարդ ու խորը երևույթ են: Ինչպես հայտնում է otvetnavse.com-ը՝ ընտանեկան հարաբերություններից գլուխ հանել կարող են միայն պրոֆեսիոնալ հոգեբանները: Հենց հոգեբաններն են պատմում 5 լեգենդի մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

 

1) Հակադրությունները միմյանց ձգում են  

 

Իրականում սա սխալ կարծիք է: Իհարկե, երբ հարաբերությունները նոր են ձևավորվում հաճելի է , երբ տղամարդը տարբերվում է, սեփական կարծիքն ու մտքերն ունի: Սակայն ընտանեկան կայնքում այս փաստը շատ է խանգարում: Մարդիկ պետք է նույն հոսանքով շարժվեն և լրացնեն միմյանց: 

 

2) Հասուն մարդուն հնարավոր չէ փոխել

 

Մարդը կարող է փոխվել ցանկացած տարիքում: Նշանակություն չունի, թե ով է նա կամ ինչով է զբաղվում: Այս հարցում կարևոր է միայն ցանկությունը:

 

 3) Լավագույն ընտանիքը այն է, որում ամուսինն ու կինը ընկերներ են

 

Ոչ, այդպես չէ: Լավագույն ամուսնությունն այն է, որում սերն ու ընկերությունը համընթաց են քայլում: Միայն ընկերության հաշվին լավ ընտանիք չի ստեղծվի: Կարևոր են նաև ռոմանտիկ զգացմունքներն ու զույգի համատեղելիությունը:

 

4) Երեխաները ամրացնում են ամուսնությունը

 

Այո, ամրացնում են, սակայն միայն այն դեպքում, եթե այն արդեն ամուր էր: Իսկ, եթե ձեր ամուսնությունը մազից է կախված՝ չարժի երեխա ունենալ միայն այն պատճառով, որ չկորցնեք ձեր ընտանիքը: Երեխային հանգիստ ու կայուն միջավայր է անհրաժեշտ:

 

5) Դավաճանությունը ներել չի կարելի

 

Մարդիկ սխալական են: Ֆիզիկական դավաճանությունը դեռ պատճառ չէ ընտանիքը քանդելու համար: Եթե ձեր երկրորդ կեսը սխալվել ու նման քայլի է գնացել, ապա պետք է ներել նրան ու երկրորդ հնարավորություն տալ՝ իհարկե, եթե սիրում եք նրան ու ցանկանում եք նրա հետ ապրել:

 

 

       

5 լեգենդ ընտանեկան հարաբերությունների մասին