Հովհաննես Դավթյանն առաջիկայում կներկայանա նոր «Stand up»-ով

15:37 • 20.10.16

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն հոկտեմբերի 29-ին և 30-ին Հովհաննես Դավթյանը կներկայանա «Stand up» ժանրով: Ներկայացումը կոչվում է «Սեզոնային սրացում»: Ինչպես դերասանը նշեց՝ սա թվով 3-րդ ներկայացումն է:

 

«Ներկայացմանը արծարծվելու են այսօրվա արդի և սուր թեմաները: Կլինեն և՛ քաղաքական ակնարկներ, և՛ հայերին բնութագրող հումորային համարներ և այլն: Թեմայից թեմա անցումն այնքան սահուն է լինելու, որ հանդիսատեսը չի զգա դա: Ճիշտ է, ամեն ինչ հումորային ձևով է ներկայացվելու, բայց այն ունենալու է ասելիք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը:

 

 

Նշենք, որ ներկայացումը տևելու է 1 ժամ 20 րոպե և տարիքային սահմանափակում չունի:

 

«Բացառապես մենակ եմ լինելու բեմում: Ցանկացած տարիքի մարդ կարող է գալ և մի քանի ժամ կտրվի իր առօրյայից»,-ավելացրեց նա:

 

Վերջինս հավելեց, որ առաջիկայում նույնպես stand up ժանրում կներկայանա Երևանի ժամանցային վայրերից մեկում:

 

 

 

 

Լիլիթ Բոշյան

Հովհաննես Դավթյանն առաջիկայում կներկայանա նոր «Stand up»-ով