Ծնվել է Ժակի և Եվայի երկրորդ աղջիկը
Ծնվել է հայտնի ռադիո և հեռուստահաղորդավար Հակոբ Պապիկյանի՝ Ժակի և նրա կնոջ՝ Եվա Բաբայանի երկրորդ երեխան: Ծնողները աղջիկ են ունեցել և մտադիր են անվանակոչել Ժակլին կամ Ժակլինա:
Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդավարը պատմեց, թե ինչու են որոշել այդ անունը և ինչ զգացողություններ են ապրել:
«Ժակլինն իմ և Եվայի անվան միացումն է: Դեռ չենք որոշել անվան վերջին ա տառը կլինի, թե ոչ»,-նշեց Ժակը:

Վերջինիս խոսքով՝ այս պահին և փոքրիկը, և իր կինը շատ լավ են զգում:
«Թմբլիկ աղջիկ եմ ունեցել, որն առաջին հայացքից և ինձ է նման, և կնոջս: Մեր երկար սպասված երեխան է: Մեծս արդեն 11 տարեկան է, կարող եք պատկերացնել, թե ինչ մեծ հուզմունքով ենք սպասել երկրորդ բալիկին: Երևի, արդեն մոռացել էինք, թե ինչ է նշանակում նորածին, այդ զգացողությունները: Կարծում եմ նա իր հետ կբերի յուրահատուկ ալիք, զգացողություն ու երիտասարդացում»,- հավելեց Ժակը:

Մելինե Տոնոյան







