Հաջողակ մարդու 10 օրենք

19:26 • 20.10.16

Հաճախ հաջողությունն ընկալվում է որպես ֆինանսական ապահովվածություն: otvetnavse.com-ը նշում է, որ հաջողակ լինելու համար պետք է հետևել այս կանոններին:

 

1.      Սիրեք այն աշխատանքը, որով զբաղվում եք:

 

2.      Պատվով հաղթահարեք բոլոր փորձությունները:

 

3.      Խնդիրների լուծման գործընթացից հաճույք ստացեք:

 

4.      Մի վախեցեք բարդ խնդիրներից: Միշտ դրական տրամադրվեք:

 

5.      Մի ապրեք անցյալում ու մի կենտրոնացեք ապագայի վրա՝ ապրեք այսօր:

 

6.      Ղեկավարեք ձեր  մտքերը, դրանք նյութական են:

 

7.      Եթե չեք կարող փոխել իրավիճակը՝ փոխեք ձեր դիրքորոշումն այդ իրավիճակի նկատմամբ:

 

8.      Մի մտածեք նրա մասին, ինչը ձեր հնարավորություններից դուրս է: Ավելի լավ է կատարելության հասցրեք այն, ինչ կարողանում եք:

 

9.      Պարտություն կրելու դեպքում՝ ընդունեք դա որպես փորձառություն:

 

10.  Ուրախացեք ու հաճույք ստացեք ցանկացած դեպքում՝ սպորտով զբաղվելիս, սովորելիս, աշխատելիս ու ընտանիքում:

Հաջողակ մարդու 10 օրենք