Որ գույնն է հաջողություն բերում
Հնդիկները կարծում են, որ շաբաթվա ամեն օրը համապատասխանում է Արևային համակարգի մի մոլորակին, իսկ ամեն մոլորակ իր գույնն ունի: Ինչպես գրում է elle.ru-ն, եթե ցանկանում եք օգտակար ու արդյունավետ օր ունենալ, ապա կրեք այնպիսի գույների հագուստ, որը համապատասխանում է մոլորակի գույնին:
Երկուշաբթի
Շաբաթվա առաջին օրը հովանավորում է Լուսինը, այդ պատճառով էլ նախընտրելի է կրել բաց դեղին, կաթնագույն, արծաթագույն կամ մաշկագույն հագուստ:
Երեքշաբթի
Երեքշաբթին հովանավորում է Արևային համակարգի չորրորդ մոլորակ Մարսը: Ինչպես հայտնի է՝ Մարսն ունի կարմրավուն գույն, հետևաբար պետք է կրել կարմիր, վարդագույն կամ շագանակագույն հագուստ:
Չորեքշաբթի
Մերկուրին համարվում է գիտության մոլորակ, այդ պատճառով բոլոր ուսումնական ծրագրերն ու սեմինարները կարող եք չորեքշաբթի կազմակերպել: Ինֆորմացիան լավ կլանելու համար այդ օրը կրեք կանաչ, դեղին և մոխրագույն հագուստ:
Հինգշաբթի
Հինգշաբթին կառավարում է Յուպիտերն, իսկ Յուպիտերը նախընտրում է մուգ վարդագույն, կապույտ և մանուշակագույն գույները: Ինչպես նաև հինգշաբթին լավ օր է նոր նախագծեր սկսելու համար:
Ուրբաթ
Արևային համակարգի ամենատաք մոլորակը Վեներան է, որը ղեկավարում է շաբաթվա հինգերորդ օրը: Ուրբաթ օրը կրեք արծաթագույն, երկնագույն, վարդագույն, բաց կանաչ ու կարմիր հագուստ:
Շաբաթ
Մոռացեք վառ հագուստի մասին: Շաբաթ օրը կրեք մուգ գույնի հագուստ՝ մուգ կապույտ, մուգ մոխրագույն և սև: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս օրը ղեկավարում է Սատուրնը, իսկ այն ամենածանր ու դանդաղ մոլորակն է ու չի սիրում վառ գույներ:
Կիրակի
Աստղագիտության մեջ հենց կիրակին է համարվում շաբաթվա առաջին օր, և այն ղեկավարում է Արևը, իսկ սա նշանակում է, որ պետք է կրել վառ գույների հագուստ՝ սպիտակ, ոսկեգույն, դեղին ու նարնջագույն:







