Կանանց 5 սովորություն, որոնք վանում են տղամարդկանց
1. Անփույթ տեսք
Կան այնպիսի կանայք, որոնք իրենց կարգի են բերում միայն հատուկ առիթների ժամանակ, օրինակ՝ հարսանիքի կամ ռեստորան գնալիս: Իսկ սովորական կյանքում նրանք ջանք չեն գործադրում հմայիչ ու գրավիչ տեսք ունենալու համար: Սա խոսում է այն մասին, որ այդպիսի կանայք ցածր ինքնագնահատական ունեն, ինչը ամենից շատ չեն սիրում տղամարդիկ:
2. Վուլգարություն
Նույնիսկ ոչ պահանջկոտ տղամարդուն դուր չի գալիս վուլգար կինը: Որպես կանոն, վուլգարությունը դրսևորվում է էժանագին ու ճչացող հագուստի, առատ դիմահարդարման, անգրագետ խոսքի, ագռեսիվ տոնի, միանգամից մի քանի տղամարդու սիրահետելու մեջ:
3. Չափազանց սեքսուալությունը
Երբեմն կանայք չափն անցնում են ու փորձում են ավելի սեքսուալ երևալ, քան իրականում կան: Սա դրսևորվում է շատ կարճ ու կիպ հագուստի, դիմահարդարման ու պահվածքի միջոցով: Տղամարդիկ կարծում են, որ եթե կինը փորձում է չափազանց սեքսուալ երևալ, նշանակում է, որ նա սեքսուալ չէ:
4. Զարգանալու ցանկության բացակայությունը
Շատ կանայք ժամանակի ընթացքում համակերպվում են իրենց կյանքի ու գիտելիքների մակարդակի հետ: Նրանց հերիքում է այն ամենը ինչ գիտեն, սակայն տղամարդը զարգանալու կարիք ունի, և նա ցանկանում է իր կողքին համապատասխան մակարդակ ունեցող կին տեսնել:
5. Շահութամոլությունը
Երբ կինը շատ է խոսում փողի մասին, դա նյարդայնացնում է տղամարդուն: Տղամարդը գումար է վաստակում ու չի ցանկանում, որ կինը միայն այն հաշվելով զբաղվի: Տղամարդուն պետք է ազատ տարածություն տալ ու չխառնվել նրա գործերին:
Աղբյուրը՝ otvetnavse.com







