5 օրենք կատարյալ հարաբերություններ ունենալու համար

18:32 • 21.10.16

Բոլորն էլ ցանկանում են կատարյալ հարաբերություններ ունենալ իրենց երկրորդ կեսի հետ: Սակայն ոչ բոլորին է դա հաջողվում: elle.ru-ն գրում է, որ ձեր երկրորդ կեսի հետ երջանիկ լինելու համար պետք է հետևեք այս օրենքներին:

 

1.      Մի վիճեք մանրուքների պատճառով

 

Բոլոր վեճերը թուլացնում են ձեր կապը: Նույնիսկ փոքրիկ վեճն ազդեցություն ունի ձեր հարաբերությունների վրա: Փորձեք ավելի հանդուրժող լինել ու աննշան պատճառներով չփչացնել ձեր հարաբերությունները:

 

2.      Շաբաթվա մեջ մի քանի անգամ մի բաժանվեք

 

Նույնիսկ, եթե շատ լուրջ պատճառով եք վիճել և այլևս չեք ցանկանում նրան տեսնել՝ հիշեք ձեր զգացմունքների մասին: Մտածեք, արդյո՞ք նա այն մարդն է ում հետ ցանկանում եք անցկացնել ձեր ամբողջ կյանքը: Եթե այո, ապա մի շտապեք նրան վռնդել ձեր կյանքից: Սովորեք ներել նրան:

 

3.      Մի փորձեք փոխել միմյանց

 

Սիրեք ձեր երկրորդ կեսին այնպիսին ինչպիսին նա կա: Մի փորձեք փոխել նրան՝ սիրեք նրան իր թերություններով հանդերձ:  Ոչ ոքին հաճելի չէ, երբ իր մեջ միայն բացասական կողմեր ու թերություններ են տեսնում: Սովորեք սիրել նրա թերությունները:

 

4.      Հարգեք ձեր երկրորդ կեսին

 

Հարաբերություններում կարևոր դեր ունի հարգանքը: Միայն սերը բավական չէ կատարյալ հարաբերությունների համար: Հարգեք նրան ու նրա կարծիքը: Մի փորձեք բռնանալ նրա դատողություններին: Եթե ձեր հարաբերությունները լինեն հարգանքի ու սիրո միախառնման մեջ, ապա դրանք երջանիկ ու երկարատև կլինեն:

 

5.      Միասին զարգացեք

 

Կատարյալ զույգերը պետք է համապատասխան ինտելեկտուալ զարգացվածություն ունենան: Սովորեք, աճեք ձեր երկրորդ կեսի հետ միասին ու ձեր հարաբերությունները շատ ամուր կլինեն:

 

5 օրենք կատարյալ հարաբերություններ ունենալու համար