«Յոթ/Ութ» էթնո-ջազ խմբի յուրահատուկ համերգը Երեւանում (լուսանկարներ)
Հոկտեմբերի 20-ին Երեւանում Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Յոթ/Ութ» էթնո-ջազ խմբի յուրահատուկ համերգը: Խմբի 10 ներկայացուցիչները ներկայացան տարբեր երաժշտական գործիքներով:
Tert.am Life-ի հետ զրույցում խմբի անդամ Գենադի Լավրենտևի խոսքով՝ «Յոթ/Ութ էթնո-ջազ խմբի ստեղծման գաղափարը տարիներ առաջ ծագել է Վարդան Կարիմյանի մոտ, որը ցանկություն է ունեցել մեկ երաժշտական նախագծում միավորել Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին»:

Համերգի ընթացքում հնչեց դասական եւ ժողովրդական ստեղծագործություններ, այդ թվում` Սայաթ-Նովա: Համերգի հատուկ հյուրը Միսիրլի Ահմեթն է, որը հանդես է եկել նաեւ հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանի եւ աշխարհահռչակ երգիչ Սթինգի հետ: Խմբի հետ նաեւ ներկայացավ հայազգի Նորայր Բարսեղյանը, որը 14 տարեկանից ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ, զուռնա, կլարտներ և այլ գործիքներ: Նա աշխատել է ռուսական շոուբիզնեսի հայտնի այնպիսի դեմքերի հետ,ինչպիսիք են Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Գլյուկոզան եւ Իրինա Ալեգրովան:

«Ես խմբի անդամ չեմ, բայց շատ համերգներում նրանց հետ եմ նվագել եւ սա բացառություն չէ: Ամեն ինչ սկսվեց, երբ իրենց պրոդյուսեր Վարդանն ինձ առաջարկեց խմբի հետ միասին նվագել: Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը: Շատ տաղանդավոր երաժիշտներ են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է առանձին մշակույթ»,- եզրափակեց Նորայրը:








Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Հարութ Մալխասյանի







