6 նշան, որ դուք հաջողակ ու կայացած անհատականություն եք

16:32 • 21.10.16

Ինքնազարգացումը մարդու կյանքում ամենամեծ նշանակությունն ունի: Ըստ Օշու փիլիսոփայության՝ կան այնպիսի նշաններ, որոնք ապացուցում են, որ մարդն արդեն կայացած անհատականություն ունի: elle.ru-ն առաջարկում է համեմատել ձեր կենսակերպը նշված կետերի հետ ու պարզել, թե արդյո՞ք դուք հաջողակ ու կայացած եք:

 

1.      Դուք չեք վախենում միայնակ մնալ

 

Դուք ընդհանրապես չեք վախենում: Ձեզ համար նշանակություն չունի մենակ եք, թե ոչ: Դուք կարող եք միայնակ այցելել կինոթատրոն կամ ռեստորան և չզգալ ոչ ոքի կարիքը: Ձեր կյանքն արդեն իսկ որոշակի դասավորություն ունի, որը չի փոփոխվում անկախ ոչ մի հանգամանքից:

 

2.      Դուք կարող եք օրվա ընթացքում ոչ մի կարևոր գործ չանել ու այդ ամենը որպես խաղ ընդունել

 

Տանը մենակ մնալն ու ոչինչ չանելը չի նշանակում ժամավաճառությամբ զբաղվել: Դուք կարող եք տանը մնալ, կարևոր գործեր չանել, սակայն ինքներդ ձեզ ժամանակ հատկացնել ու զբաղվել սեփական արտաքինի խնամքով: Սա ոչ պակաս կարևոր է՝ պետք է ժամանակ առ ժամանակ կարողանալ մոռանալ ամեն բան ու սեփական եսով զբաղվել:

 

3.      Ձեզ դուր է գալիս այն տեղն ու ժամանակը, որում այժմ գտնվում եք

 

Դուք պետք է կարողանաք ապրել այսօրվա օրով՝ հիմա և այստեղ: Եթե կարողանում եք բաց թողնել անցյալն ու ապրել ներկայով, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:

 

4.      Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ անել այն ինչը չեք ցանկանում

 

Նույնիսկ ձեր երկրորդ կեսը չի կարող ձեզ ստիպել որևէ բան անել, որը չեք ցանկանում: Դուք սիրում եք նրան, սակայն ինքներդ ձեզ ավելի եք սիրում: Դուք նախընտրում եք քիչ ունենալ, սակայն նպատակներին հասնել սեփական ցանկությամբ: Բայց մտերիմներին նեղացնել ևս պետք չէ: Աշխատեք գտնել «ոսկե միջինն»  ու չդավաճանել սեփական սկզբունքներին:

 

5.      Դուք դադարում եք վախենալ մտերիմներին, աշխատանքը կամ սիրելիին կորցնել

 

Սա նշանակում է, որ դուք արդեն կայացել եք: Ձեզ չեն վախեցնում փոփոխությունները: Դուք պատրաստ եք թողնել բոլորին, մոռանալ ամեն բան, եթե դրա կարիքը կա: Դուք ինքնահաստատված եք, որևէ մեկի մշտական ներկայության կարիքը չունեք:

6 նշան, որ դուք հաջողակ ու կայացած անհատականություն եք