10 պատճառ, թե ինչու են մարդիկ դավաճանում
Կարծիք կա, որ դավաճանությունը քանդում է ընտանիքը, սակայն otvetnavse.com-ը գրում է, որ այն նաև ամրացնում է զույգի հարաբերությունները: Chestnut Hill բոստոնյան ինստիտուտի տնօրենը խորհուրդ է տալիս թաքցնել ճշմարտությունը, քանի որ դրա բացահայտումը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, քան դավաճանության փաստը: Ահա, թե ինչու են մարդիկ դավաճանում.
1. Սեփական եսի փնտրտուքները ստիպում են շատ մարդկանց հետ շփվել ու դավաճանել ընտրյալին:
2. Սեքսուալ խուճապի հետևանքով մարդիկ սկսում են այլ զուգընկերներ փնտրել:
3. Պատահականությունը ևս մեծ դեր ունի դավաճանության մեջ:
4. Պատահում է, որ հարաբերությունների ամրությունը ստուգելու համար մարդիկ դավաճանության են գնում:
5. Ավելի համապատասխան տարբերակ գտնելու համար մարդիկ մի քանի զուգընկեր են փոխում ու դավաճանում:
6. Հետաքրքրասիրությունը ևս դավաճանության պատճառ է:
7. Փորձառություն հավաքելու ցանկությունը դրդում է դավաճանության:
8. Հարաբերությունների մեջ կիրք ավելացնելու համար դավաճանությունը յուրօրինակ տարբերակ է:
9. Վրեժ լուծելու համար ևս դավաճանում են:
10. Դավաճանությունը կարող է բարդ աշխատանքի համար փոխհատուցում լինել:







