Կանանց 5 սովորություն, որոնք զայրացնում են տղամարդկանց

15:41 • 22.10.16

Տղամարդիկ պաշտում են կանանց, սակայն կան այնպիսի դեպքեր, երբ տղամարդիկ նախընտրում են հեռու գտնվել նրանցից: Երբ կանայք սկսում են անել այս գործողությունները, տղամարդիկ նյարդայնանում ու զայրանում են: otvetnavse.com-ը գրում է, որ կանանց այս սովորությունները չափազանց նյարդայնացնում են տղամարդկանց:

 

1.      Շոփինգ

 

Տղամարդու համար չկա ավելի սարսափելի բան, քան կնոջ հետ շոփինգի գնալը: Տղամարդիկ ատում են խանութներով շրջել ու կանանց համար ինչ-որ իրեր ընտրել: Նրանք նախընտրում են ֆինանսավորել կնոջ շոփինգը, բայց ներկա չգտնվել: Մի ստիպեք ձեր տղամարդուն ձեզ հետ շոփինգի գալ, նրանք դա տանել չեն կարողանում:

 

2.      Կանայք՝ տանից դուրս գալիս

 

Սովորաբար տղամարդիկ տանից դուրս գալու համար պատրաստվում են մի քանի րոպեի ընթացքում, իսկ կանայք կարող են դրան ժամեր տրամադրել: Պատահում է, որ կինը սկսում է պատրաստվել որևէ տեղ գնալուն դեռ նախօրդ օրը: Տղամարդիկ ատում են սպասել կանանց, իսկ կանայք չափազանց դանդաղ են պատրաստվում: Իրականում խնդիրը ժամանակի մեջ չէ. ուղղակի կինը ավելի մեծ ջանքեր է գործադրում կատարյալ տեսք ունենալու համար, քան տղամարդը, և բնական է, որ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր:

 

3.      Կինը ղեկին

 

Տղամարդիկ սարսափում են վարորդ-կանանցից: Սա տարածված կարծրատիպ է, որ կինը չի կարողանում մեքենա վարել: Իրականում կանայք ավելի ուշադիր վարորդներ են, քան տղամարդիկ, սակայն տղամարդիկ ավելի լավ են տարածության մեջ կողմնորոշվում: Իսկ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց:

 

4.      Դիետա

 

Տղամարդկանց համար անհասկանալի են դիետաները: Նրանք կարծում են, որ կատարյալ մարմին ունենալու համար պետք է մարզադահլիճ այցելել, այլ ոչ սովամահ լինել: Նրանց կարծիքով դիետան սեքսուալ երևույթ չէ: Այնպես որ մի կողմ դրեք դիետաներն ու մարզադահլիճ այցելեք:

 

5.      Միշտ ճիշտ եմ

 

Կանայք միշտ ճիշտ են և հնարավոր չէ նրանց հակառակը համոզել: Տղամարդիկ չեն կարողանում խոսել կանանց հետ, քանի որ նրանք չափազանց անզիջող են: Կինը երբեք չի ընդունի, որ սխալ էր, իսկ, եթե նույնիսկ ընդունի, ապա հաստատ կարծիքը չի փոխի:

Կանանց 5 սովորություն, որոնք զայրացնում են տղամարդկանց