Ինչի մասին չի կարելի խոսել տղամարդու հետ

17:47 • 24.10.16

Խոսքերը շատ մեծ նշանակություն ու կարևորություն ունեն: Մեկ բառը կարող է փոխել ձեր ամբողջ կյանքը: Այն կարող է փրկել ու կործանել, ոգեշնչել ու հիասթափեցնել, բուժել ու վիրավորել: otvetnavse.com-ը գրում է, որ հատկապես տղամարդկանց հետ շփվելիս՝ կանայք պետք է ուշադիր ու զգուշությամբ ընտրեն բառերը: Տղամարդիկ ավելի փխրուն հոգի ունեն ու ավելի արագ են վիրավորվում՝ չնայած որ չեն ցույց տալիս դա:

 

1.      Երբեք մի բողոքեք տղամարդու նվերից:

 

Տղամարդիկ հաճախ այնպիսի նվերներ են մատուցում, որոնց կարիքը ամենևին էլ չկա: Դրանք կարող են լինել ամենատարբեր անպետք իրերն ու հագուստը: Մի բարձրաձայնեք ձեր դժգոհությունը, նրանք մեծ դժվարությամբ են կանանց համար որևէ բան ընտրում, իսկ ձեր դժգոհությունը վերջնականապես կոտրում է նրանց ինքնասիրությունը: Բողոքելու փոխարեն ուղղակի ակնարկեք, թե իրականում ինչ նվեր է ձեզ անհրաժեշտ:

 

2.      Տղամարդուն մի պատմեք ձեր նախկին հարաբերությունների մասին:

 

Դա նրանց հունից հանում է: Երբ ձեր տղամարդուն պատմում եք ձեր նախկին հարաբերությունների մասին՝ նա սկսում է մտածել, որ դուք դեռ ինչ-որ բան եք զգում ձեր նախկին ընտրյալի հանդեպ: Բացի այդ՝ նա սկսում է համեմատել իրեն ու նրան: Կախված ձեր պատմությունից՝ նա հուսալքվում է ու կարծում, որ չի համապատասխանում ձեզ: Սա կարող է ձեր հարաբերությունների վերջը լինել:

 

3.      Երբեք մի խոսեք տղամարդու հետ իր մոր մասին:

 

Տղամարդու համար մայրը սրբության պես է: Կնոջ համար մայրը կարող է ընկերուհի կամ ավագ քույր լինել, իսկ տղամարդկանց համար նա աստվածային կերպար է, որի մասին բացասական խոսքեր լսելիս՝ նրանք կարող են ագրեսիվ վարք դրսևորել: Աշխատեք միայն դրական տեսանկյունից խոսել նրա մոր մասին, սա ձեր իսկ շահերից է բխում:

 

4.      Երբեք տղամարդուն ընտրության առջև մի կանգնեցրեք:

 

Տղամարդիկ չեն սիրում ընտրել՝ նրանք սիրում են համատեղել: Երբ նա շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ, ապա փորձում է նաև ձեզ ժամանակ հատկացնել, կամ, երբ երկար ժամանակ ֆուտբոլ է նայում՝ այնուհետև փորձում է ձեզ հետ էլ ժամանակ անցկացնել: Բնական է, որ դա հերիք չէ: Կինն ավելի շատ ուշադրության կարիք ունի, իսկ տղամարդը դա չի հասկանում: Այս դեպքում չարժի նրան ընտրության առջև դնել ու ստիպել, որ ձեր ու ընկերների կամ ձեր ու ֆուտբոլի միջև ընտրություն կատարի: Նրա ընտրությունը կարող է դուր չգալ ձեզ:

 

5.      Մի ծաղրեք նրա արտաքինը:

 

Տղամարդիկ շատ բարդույթներ ունեն արտաքինի հետ կապված: Սովորաբար, նրանց թվում է, թե նրանք հիանալի տեսք ունեն, իսկ իրականում դա այդպես չէ: Նրանք կարող են գիրանալ, ճաղատանալ, թափթփված տեսք ունենալ, սակայն, երբ նրանց ասեք այդ մասին՝ միայն ագրեսիվ պատասխան կստանաք: Այս դեպքում ավելի լավ է ակնարկել ոչ համապատասխան արտաքին տեսքի մասին, կամ փորձեք ավելի գրավիչ լինել և նա կհասկանա, որ պետք է համապատասխանի ձեզ, այլապես դուք ուրիշին կնախընտրեք:

Ինչի մասին չի կարելի խոսել տղամարդու հետ