Ինչ տեսք ունի ամենաքննարկվող 86-ամյա հարսնացուն

19:50 • 25.10.16

Վերջերս համացանցում հազարավոր պատմություններ են պտտվում հարսանեկան թեմայով: 114-ամյա հարսնացուին ու 12-ամյա փեսացուին ավելանում է ևս մեկը՝ 86-ամյա հարսնացուն:

 

Ինչպես նշում է woman.ru-ն՝ Միլլի  Թեյլոր-Մորիսոնը գրավել է համացանցի օգտատերերին ոչ միայն խիզախ որոշումով, այլև շլացուցիչ արտաքին տեսքով ու հարսանեկան կերպարով:

 

86-ամյա կինը նախկին մոդել է և երկրորդ անգամ է ամուսնանում: Նրա մանուշակագույն զգեստը նման չէ սովորական հարսանյաց զգեստներին, սակայն ոչնչով չի զիջում դրանց:

 

Միլլին իր կյանքի 41 տարիները մի տղամարդու հետ է անցկացրել, և որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ միայն նրա մահից 24 տարի հետո: Նրա նոր ընտրյալը իրենց ընտանիքի հին ընկերն է, ով նույնիսկ առաջին ամուսնությանն է ներկա գտնվել: Ոչ երիտասարդ ամուսնական զույգը որոշել է այլևս երբեք չբաժանվել: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարիքը սիրուն չի խոչընդոտում:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարսնացուի թոռները պատմել են, որ այս հարսանեկան կերպարն ամբողջությամբ Միլլին է ստեղծել:


 

 

Ինչ տեսք ունի ամենաքննարկվող 86-ամյա հարսնացուն