Վերջին Սամուրայները. 1800-ականներին արված Սամուրայների բացառիկ լուսանկարներ
Սամուրայները Ճապոնական զինված ուժի ներկայացուցիչներն էին, որոնք գոյատևել են շուրջ 700 տարի՝ մինչև 1868 թվականը, երբ Ճապոնիայում հեղափոխություն կատարվեց: Սամուրայները մեծ հետք են թողել ճապոնական պատմության ու մշակույթի մեջ: Նրանք ազնվականների զինվորական-ֆեոդալական տեսակն են եղել:
Ճապոնական պատմության մեջ նրանք հիշատակվում են որպես Bushi, ինչը նշանակում է «նրանք, ովքեր սերտորեն առնչվում են ազնվականությանը»:
Սամուրայները մարզային ռազմիկներ են եղել, իսկ 12-րդ դարում նրանց իշխանությունն ավելացել է այն բանից հետո, երբ Ճապոնիայում ստեղծվել է առաջին ռազմական բռնապետությունը, որը հայտնի է որպես Սյոգունատ:
Սյոգունատի անդամ էին կազմում այն մարդիկ, որոնք կառավարում էին Ճապոնիայի զգալի հատվածը 1868-ի հեղափոխության ժամանակ:
Սամուրայների կանոնադրությունը կոչվում էր Bushidō, որը նշանակում է «Ռազմիկի ճանապարհ»: Bushidō-ն ներառում էր այնպիսի փիլիսոփայություն ու կանոններ, որոնց մասին խոսվում է Կոնֆուցիականության ու Ձեն-Բուդդայականության մեջ: Այն ենթադրում էր հավատարմություն, խիզախություն, կարգապահություն ու բարություն:
Սամուրայները եղել են վերին դասի ներկայացուցիչներ ու սեփական մշակույթն են կերտել, որը զարգացել է Ճապոնական մշակույթի հետ համընթաց: Դեմքի նկարազարդումն ու ընդհանուր գունավորումը, պոեզիան ու թեյախմությունները ուղեկցել են մարտիկներին դարեր շարունակ:
1873 թվականին իշխան Մեյձին խլում է Սամուրայների բոլոր իրավունքներն, որպեսզի միայնակ կառավարի երկիրն ու փոխարինի նրանց արևելյան ոճի բանակով:

1890 թվական. Սամուրայների հագուստ ու պարագաներ

19-րդ դարի Սամուրայ

1925 թվական

Նագասակիում ապրող Սամուրայ. 1868 թվական




1900-ականների Սամուրայ

1860-ականների Սամուրայներ



Աղբյուրը՝ thevintagenews.com







