Քիմ Քարդաշյանի գայթակղիչ լուսանկարները Բալիից` համացանցի քննարկման առարկա
Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հերթական ուղևորությունից: Այս անգամ 38-ամյա աստղը հանգիստը վայելում է Բալիում։
Նոր լուսանկարներին կից Քիմը գրել է. «Մեր ռեալիթի շոուի այսօրվա սերիայում Բալիում ենք: Նկարահանումներից վերադարձել ենք անցած շաբաթ: Դա իմ այցելած ամենագեղեցիկ վայրերից մեկն է ամբողջ աշխարհում: Ես պարտավոր էի Քանյեին այնտեղ տանել, որպեսզի կարողանար զգալ աշխարհի ամենահանգստացնող վայրի՝ Բալիի մշակույթն ու մթնոլորտը: Ահա մի քանի լուսանկար իմ ճամփորդությունից»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարներում աստղը ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը՝ կրելով օձի կաշվից պատրաստված կիպ հագուստ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում՝ դառնալով 138 միլիոն հետևորդների քննարկման առարկա:











