Երևանում տարածված նոր food trend-ի հետքերով. #գաՌուն

12:17 • 23.04.19

Alaska by Hans&Franz ռեստորանում հատուկ կազմված ճաշացանկով սեղան է՝ #գաՌուն, որտեղ գերակշռում է գառան միսը` համադրված բանջարեղենային աղցանների հետ։ Այս անգամ համտեսը նորաձևության ոլորտում հայտնի աղջիկների համար է` պետք է փորձեն, մեկնաբանեն ու, ինչու ոչ, լուսանկարեն։

Tert.am Life-ը գնացել է սոցցանցերում լայն տարածում գտած Food trend-ի հետքերով ու բացահայտել հետաքրքիր մանրամասներ՝ #գաՌուն հեշթեգի նախապատմության մասին։

MBG Hospitality-ն, որը կիրառության մեջ մտցրեց #գաՌուն-ը՝ հայաստանյան ռեստորանային շուկայում ունի յոթ ապրանքանիշ՝ եվրոպական խոհանոցով Louis Charden, Hans&Franz, Alaska by Hans&Franz  և հայկական խոհանոց առաջարկող «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի Տուն», «Ոստան» ռեստորանները։ Նշված ռեստորանների համար մշակվել է հատուկ ճաշացանկ, որտեղ գլխավոր բաղադրիչը գառան միսն է, հիմնական միտումը՝ այն մատուցել ժամանակակից լուծումներով և հնարավորինս շատ տարբերակներով։

Եթե մի սեղանի շուրջ նույն ոլորտի աղջիկներ են, քննարկումներն անխուսափելի են։ Մինչ  տաք ուտեստի մատուցումը մտքերի փոխանակումն է՝ ոմանք երբեք չեն փորձել գառան միս, ոմանք փորձել են ու չեն հավանել, ոմանք էլ այն ասոցացնում են խաշլամայի ու քիմքին ոչ այնքան հաճելի հոտի հետ։ MBG Hospitality-ի PR մենեջեր Աննա Սալոմեն, սակայն, նկատեց, որ դա ընդամենը կարծրատիպ է, որը կոտրելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել ընկերությունը։

Երբ ուտեստը մատուցեցին, աղջիկները զարմացան՝ դժվար էր պատկերացնել, որ երբևէ գառան մսով ուտեստը լուսանկարելու ցանկություն կունենան, բայց ուտեստի էսթետիկ տեսքը պարտադրում է` առանց լուսանկարելու փորձել չի կարելի։

Մինչ աղջիկները համացանցում կավելացնեին նոր լուսանկարներ՝ #գաՌուն հեշթեգով, MBG Hospitality ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն պատմեց, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմքը ոչ միայն գառան մսով ուտելիքների սահմանափակ առաջարկն էր, այլև ցանկությունը՝ լրացնելու մի սեղանի շուրջ հավաքվելու բացը խաշի և ամառային մթերքների սեզոնների միջանկյալ հատվածում։

«Քանի որ MBG Hospitality-ն մեծ ընկերություն է, հայաստանյան ռեստորանային իրականությունում ինչ-որ բան փոխելու պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ թելադրելով նոր food trend։ #ԳաՌուն-ը նոր և հետաքրքիր առաջարկ է, և մենք հույս ունենք, որ մյուս տարի այն կդառնա «խաշի սեզոն» ասվածին հաջորդող գեղեցիկ ավանդույթ և մեզ կմիանան այլ ռեստորաններ ևս։ Հուսանք, որ արդեն հաջորդ տարիներին, երբ ձմեռն ավարտվի, մարդիկ կմտածեն` ժամանակն է գնալ գառան միս ուտելու։ Պիտի ասեմ, որ գառան սեզոնի կարգախոսները՝ «Գառը` գարնանը կեր», «Գարուն ա, գառ կեր», բավականին արագ տարածվեցին սոցցանցերում՝ թե՛ Ինստագրամում, թե՛ Ֆեյսբուքում»։

Աննայի խոսքով` իրենց էլ է զարմացրել այն հանգամանքը, որ գառան միս սիրողներն այդքան շատ են, հատկապես, աղջիկների շրջանում։ «Սա լավ հնարավորություն է մարդկանց կարծիքը  փոխելու, որովհետև մենք գառան միսը ներկայացնում ենք նորովի, հետաքրքիր և թրենդային տեսքով։ Բացի գառան մսից պատրաստված ավանդական խաշլաման, քաբաբը, տոլման, առաջարկում ենք մեծ տեսականի` սկսած սթեյքից մինչև գառ պտուտակի վրա, որը շոուի ձևով է մատուցվում։ Այն կարող է յուրաքանչյուր հավաքույթի հետաքրքիր լրացում դառնալ։ Մեր խոհարարները հոգ են տարել, որ մեր ռեստորաններից յուրաքանչյուրում հաճախորդը գտնի գոնե մի քանի յուրահատուկ կերակրատեսակ՝ պատրաստված գառան մսից, որը չի կարող փորձել մյուս ռեստորաններում: Մեր բոլոր ռեստորանների համար հատուկ ճաշացանկ է կազմվել»,- ասաց Աննան ու ավելացրեց՝ այսպիսով առաջարկը շատ հետաքրքիր կերպով փոխվում է։

Հարզատներով ևս մեկ անգամ սեղանի շուրջ հավաքվելու առիթը, ըստ Աննայի, կարող է լինել #գաՌուն-ը։ Բացի այդ, արտերկրից ժամանած հյուրերը հաճախ են հրաժարվում խոզի մսից, բայց մսի սիրահար են, նրանց համար ևս այս նոր food trend-ը կապահովի ընտրության լայն տարբերակներ։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Զառա Ղազարյան 

Երևանում տարածված նոր food trend-ի հետքերով. #գաՌուն