Քայլի Ջեները դստեր` Սթորմիի զվարճալի տեսանյութը

16:36 • 30.04.19

Քայլի Ջեները Ինստագրամի իր էջում դստեր` Սթորմիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ Սթորմին փորձում է բարձրանալ աստիճանները։

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, 21-ամյա Քայլիի զվարճալի տեսանյութում երևում է, թե ինչպես է 1 տարեկան Սթորմին փորձում աստիճաններ բարձրանալ` կրելով նապաստակի ականջներ և պոչ։

Վերջին շրջանում Քայլին բավականին հաճախ է հրապարակում դստեր մասնակցությամբ տեսանյութեր։ Մեկ շաբաթ առաջ էլ հրապարակած տեսանյութում էլ նա ցույց էր տվել, թե ինչպես է Սթորմին օգնում բացել իր կոսմետիկայի նոր հավաքածուի տուփը։

Կարծես, թե Քայլին սկսել է օգտագործել աղջկա հանդեպ մարդկանց հետաքրքրությունը երկրպագուների ուշադրության կենտրոնում մնալու համար։

Քայլի Ջեները դստեր` Սթորմիի զվարճալի տեսանյութը