Եվրոպական երկրների late night շոուների համատեղ տեսահոլովակը «Արմքոմեդիի» մասնակցությամբ արդեն հասանելի է

12:33 • 23.05.19

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Արմքոմեդիի» տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, նկարահանվել են եվրոպական տարբեր երկրների late night շոուների համատեղ տեսահոլովակում։

Հոլովակն արդեն հասանելի է։ «Արմքոմեդիի» տղաներն այն տեղադրել են Ֆեյսբուքի պաշտոնական էջում և գրել.

«Մեր եվրոպական գործընկերներ Late Night Show-ների հետ հավաքվեցինք ու այս տեսահոլովակը նկարեցինք, որ «Եվրատեսիլից» շատ մանթ չլինենք էլի։) Մարդ ես, կարող ա վիզաները հեշտացնեն սրանից հետո։ Շնորհավոր Եվրոպայի օր»։

Եվրոպական երկրների late night շոուների համատեղ տեսահոլովակը «Արմքոմեդիի» մասնակցությամբ արդեն հասանելի է