Լիլի Մորտոն հայտնել է, որ լքել է Women’s Club-ը
Լիլի Մորտոն հայտնել է, որ այլևս հանդես չի գա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում։ Այս մասին Լիլին տեղեկացրել է Ինստագրամի իր էջում՝ «Սթորի» բաժնում հրապարակելով համապատասխան գրություն։
«Հարգելիներս, իմ և Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկութամբ։ Շնորհակալություն»,- գրել է Լիլին։
Նշենք, որ Women’s Club-ում ներկայանալը Լիլիի հեռուստատեսային առաջին փորձն էր, նա ակումբում է եղել մեկնարկի օրվանից։
Վերջինիս բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում էին բուռն քննարկումների կենտրոնում, սակայն վերջին շրջանում նրա ներգրավվածությունը հիմնականում լինում էր միայն բացման ելույթներում։








