Հայի սրտով ֆրանսուհին. 28 տարվա ընդմիջումից հետո Ռոզի Արմենը համերգ կտա Երևանում

14:22 • 24.05.19

Մայիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա Ռոզի Արմենի հոբելյանական մենահամերգը, որն անցկացվում է «60 տարի բեմում» խորագրով։

«Հայի սրտով ֆրանսուհի». այսպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհին` 80-ամյա Ռոզի Արմենը: Երգելով ավելի քան հինգ լեզուներով` նա իր երգացանկում միշտ ներառել է հայերեն կատարումներ։  

Երևանի հոբելյանական համերգի համար մշակված է հատուկ ծրագիր, որում կլինեն ինչպես լսարանին հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ նոր կատարումներ ու զուգերգեր։

Երգչուհու հայաստանյան առաջին համերգը տեղի է ունեցել 1965 թվականին, վերջինը՝ 1991-ին։ Նախորդ համերգից 28 տարի անց նա կրկին Երևանում է։

 

Հայի սրտով ֆրանսուհին. 28 տարվա ընդմիջումից հետո Ռոզի Արմենը համերգ կտա Երևանում