Արամ MP3-ի և Լարա Թեյլորի բացօթյա համերգը` Ազատության հրապարակում
«Ճանապարհ դեպի Եվրոպա». այս խորագրով Հայաստանում կայացան Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները և տեղեկատվական, սպորտային ու ժամանցային բնույթի ճանաչողական ծրագրերը։
Այս տարի միջոցառումներն անցկացվեցին ընդլայնված աշխարհագրությամբ` տոնական շունչ հաղորդելով ոչ միայն Երևանի, այլև հինգ այլ քաղաքի՝ Կապանի, Եղեգնաձորի, Իջևանի, Դիլիջանի և Գյումրիի առօրյային։
«Եվրոպայի օր 2019» միջոցառումների մեկամսյա շարքն Հայաստանի հինգ քաղաքում պտտվելուց հետո ծրագիրն ամփոփեց Երևանում` Ազատության հրապարակում Արամ MP3-ի, DJ Ocean-ի և իսպանացի երգչուհի Լարա Թեյլորի մասնակցությամբ համերգային ծրագրով։
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անձամբ ներկա էր միջոցառմանը և մինչև համերգային մասի մեկնարկն ամփոփեց միջոցառումների մեկ ամիսը։
Tert.am Life-ը ներկա է եղել բացօթյա համերգին ու ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները ֆոտոշարքով։
























Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







