Հրապարակային սուտ և խոստացված, բայց չվճարված գումար․ Եգոր Կրիդի անունը կրկին քննարկման կիզակետում է
Black Star-ի արդեն նախկին աստղ Եգոր Կրիդի հանրային կյանքում ներկայումս ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Ռուսական հայտնի ապրանքանիշից նրան առանց սկանդալների հեռանալ չհաջողվեց, իսկ հիմա Կրիդը մեղադրվում է հրապարակային ստի և լուսանկարիչներից մեկին խոստացված գումարը չվճարելու մեջ։
Ռուսական dni.ru կայքը, հղում տալով օրերս Եգորի և Յուրի Դուդի հարցազրույցին, գրում է, որ Կրիդի պնդմամբ նրա ու ամերիկացի լուսանկարիչ Արկենի միջև եղած կոնֆլիկտը մտացածին է, այն դեպքում, երբ լուսանկարիչը՝ Արկենը, սոցցանցային իր էջերում Եգորի հետ համաձայն չէ։
«Իմ կատարած աշխատանքի դիմաց ես այդպես էլ չվճարվեցի․ նրա կողմից չհնչեց անգամ երախտիքի խոսք, ոչ էլ հղում տվեց հեղինակին։ Բացի այս ամենը, այդ ալարկոտը նկարահանումից ուշացավ վեց ժամ և դեռ իմ հասցեին էլ հնչեցրեց անհարգալից խոսքեր»,- ինստագրամյան իր էջում հայտարարել է Արկենը հավելելով, որ Կրիդի՝ ֆոտոսեսիայից ուշանալու պատճառը, եղել է այն, որ կատարողը չափց երկար է գնումներ կատարել, հետո ընթրել է, իսկ վերջում նոր հայտնվել նկարահանման հրապարակում։
Արկենի խոսքով այս ամենը մի կողմ՝ Կրիդը բողոքել է ամեն ինչից, սակայն լուսանկարները հրապարակել է և չի նշել հեղինակի՝ Արկենի անունը։

.jpg?1559210187230)







