Դերասանուհի Անի Երանյանի արտահայտիչ դաջվածքն ու մտորումները
Դերասանուհի Անի Երանյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է սոցցանցերում։ Երգչուհի-դերասանուհին պարբերաբար հրապարակումներ է անում, խոսում իր նորությունների մասին, կիսվում լուսանկարներով։
Անիի վերջին հրապարակումը տարբերվում է մյուսներից։ Դերասանուհին ոչ թե ոճափոխություն է արել, այլ նոր դաջվածք, որը բավականին արտահայտիչ է ու խոշոր։ Հրապարակմանը կից գրառումից երևում է, որ դերասանուհին դջվածքի մասին երազել է վաղուց, սակայն նոր է որոշել իրականացնել։
«Եկեք զրուցենք, ընկերներ։
Հիշո՞ւմ եք մի բան, որը երբևէ իսկապես ցանկացել եք անել, սակայն նախկինում երբեք չեք արել և ինչո՞ւ»,- հրապարակումը մակագրել է Անին։
Չնայած շատերին էր թվում, որ դաջվաքն իրական չէ, ամեն դեպքում, Անին մեկնաբանություններում պատասխանելով հարցադրումներից մեկին՝ արձագանքել է, որ դաջվածքն, այո՛, իրական է։








