«Հանգի՛ստ թողեք մեզ»․ Ալսուի էմոցիոնալ պատասխանն ընդդեմ իրենց ընտանիքին վիրավորողների
Չնայած Ալսուի դուստրը՝ Միկելլան, «Ձայնը․ երեխաներ» նախագծի սկանդալային հանգուցալուծումից հետո հրաժարվեց որպես մրցանակ ստացած գումարից և այն նվիրաբերեց բարեգործական ֆոնդերից մեկին, ամեն դեպքում համացանցում շարունակում են վիրավորել թե՛ Ալսուի ընտանիքին և թե՛ անձամբ միայն Միկելլային։
Ակսուին բարկացրել է իր ընտանիքի հանդեպ այդ վերաբրմունքն ու նա որոշել է մեկ գրառմամբ պատասխանել բոլորին։ Ավելի վաղ երգչուհին սոցցանցերում երկրպագուների համար փակել էր մեկնաբանություն գրելու հնարավորությունը։ Ըստ starhit.ru կայքի, Ալսուն ենթադրելով, որ կրքերն անհամեմատ հանդարտվել են, բացել է մեկնաբանությունների հատվածը։
Հպարտությամբ Ալսուն տեսանյութերից մեկը մակագրել է․ «Մեկ միլիոն ռուբլու հավաստագիրը Միկելլան դեռ ապրիլի 29-ին՝ իր տարեդարձի օրը, Միկելլան փոխանցել է բարեգործական ֆոնդի նախագահին, այն երեխաների համար, որոնք ապրում են Կազանի հոսպիսում»։
Սակայն այս քայլը ևս երկրպագուներից շատերի համար «արհեստական» է թվացել և նրանք կրկին սկսել են վատ մեկնաբանություններ գրել։ Ալսուն, չնայած նախկինում նման սովորություն չի ունեցե, ամեն դեպքում որոշել է պատասխանել վատ մեկնաբանություններին՝ գրելով․ «Այնքան եք ինձ հոգնեցրել։ Հանգի՛ստ թողեք մեզ։ Դուք նման եք բորենիների»։
Ավելի ուշ, սակայն երգչուհին ջնջել այդ մեկնաբանությունն ու իր եջից հեռացրել է նաև օգտատերերից մի քանիսի գրառումները ևս։
Посмотреть эту публикацию в Instagram







