Այսօր աֆրոամերիկացու արտաքինով հայուհու՝ Սիրուն Մինասի հարսանիքն է
Աֆրոամերիկացու արտաքնով հայուհին՝ Սիրուն Մինասը, Tert.am Life-ի օբյեկտիվում հայտնվել էր դեռ 2 տարի առաջ։ Աղջիկը, որն իր արտաքնի պատճառով պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում ու բոլորին զարմացնում, որ հայուհի է, այսօր ամուսնացել է։ Նա և Ռաֆայել Վարդանյանը պսակադրվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Ինչպես արդեն պատմել ենք, Սիրունի հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի։ Սիրունը ծնվել է Նիգերիայում, 4–5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Նրա մանկությունն անցել է Մեղրիում, հետո տեղափոխվել է Երևան։
Ներկայացնում ենք Սիրունի հարսանեկան ֆոտոշարքը.









.jpg?1560013059485)




Լուսանկարները՝ M’blog-ի







