«Քեզ հետ կյանքս արևով լցվեց»․ Քրիստինե Պեպելյանը 6 ամսական դարձած որդու հետ ուրախ տեսանյութ է հրապարակել

18:25 • 12.06.19

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը որդու՝ Արեգի հետ ուրախ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և մակագրել․ «Քեզ հետ կյանքս արևով լցվեց իմ արև...Իմ Արեգ»:

Երգչուհին նաև նշել է, որ որդին դարձել է 6 ամսական: Քրիստինեն շարունակում է հանրությանը ցույց չտալ երեխայի դեմքը, սակայն երեխայի մասնակցությամբ  հրապարակումներ հաճախ է անում՝ հետևորդներին ցույց տալով, թե որքան երջանիկ է ինքը փոքրիկի ծննդից հետո: 

Ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում երգչուհին ասել էր, որ փոքրիկի խնամքով ինքն ու մայրն են զբաղվում: «Բախտս բերել է, մայրիկս կարողանում է երեխայիս հետ շատ լավ ժամանակ անցկացնել։ Երեխաս դայակ չունի, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք զբաղվել իր խնամքով: Որդիս շատ խաղաղ երեխա է»:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life) on

«Քեզ հետ կյանքս արևով լցվեց»․ Քրիստինե Պեպելյանը 6 ամսական դարձած որդու հետ ուրախ տեսանյութ է հրապարակել