«Մնա ինձ հետ հավերժ». առաջին լուսանկարը Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից

21:34 • 17.06.19

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին լուսանկարներն է հրապարակել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից: Կից նա մակագրել է.

«Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»:

Tert.am Life-ը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթիի հետ:

Նախորդ տարվա աշնանը մամուլում տեղեկություններ էին հայտնվել զույգի նշանադրության մասին, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսել սկսել էին 2018-ի ամռանից:

«Մնա ինձ հետ հավերժ». առաջին լուսանկարը Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից