«Ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր»․ կայացել է Women Talks նախագծի երրորդ միջոցառումը

17:52 • 17.06.19

Հունիսի 14-ին կայացել է Women Talks նախագծի երրորդ միջոցառումը, որը կազմակերպել էր IQOS ապրանքանիշը ներկայացնող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը: «Ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր» խորագրով հանդիպմանը հավաքվել էին տարբեր մասնագիտությունների և խառնվածքի կանայք: Քննարկման թեմաները բազմազան էին՝ նորաձևությունից մինչև մոտիվացնող պատմություններ, բիզնես ծրագրերից մինչև երազանքների բարդ ճանապարհ: Սա միջոցառումների շարք է, որի մասնակիցները խոսում են իրենց հաջողությունների, փորձի, ինչպես նաև ժամանակակից կնոջը հանդիպող մարտահրավերների մասին:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մարքեթինգի թիմի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանի խոսքով` միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել տարատեսակ հարցեր և գտնել հաջողության հասնելու բանաձևերը: «Միջոցառման խոսնակները կիսվում են իրենց փորձով, տալիս են հարցեր, ստանում խորհուրդներ»,- ասել է Լիլիթ Մաթևոսյանը:

Այս անգամ նախագիծը հյուրընկալած «Eat&Fit» սրճարանի սեփականատեր Անժելա Իլինիխը, հայկական առաջին մասնագիտացված «Գինու Ակումբ»-ի հիմնադիր Աննա Վարլամովան և «Ami shoes»-ի հիմնադիր Արմինե Խախամյանը հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց մոտիվացնող պատմություններով և պատմեցին սկսնակ գործարարին սպասվող դժվարությունների մասին:

Միջոցառման ժամանակ կարևորվում է շփումը, ծանոթությունը, միմյանց պատմությունները լսելն ու ընդհանուր եզրեր գտնելը: Հանդիպումից կանայք դատարկաձեռն չհեռացան: Դրական լիցքերից, նոր գիտելիքներից ու ժպիտներից բացի, հյուրերը վերջում ստացան նաև նվեր՝ «Girl code» գրքը: Նախորդ տարվա դեկտեմբերին մեկնարկած Women Talks նախագիծը կրում է շարունակական բնույթ: Այս եզակի նախագծի շնորհիվ կանայք հավաքվում են և լսելի դարձնում իրենց ձայնը:

Մանրամասները`տեսանյութում:










Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան

«Ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր»․ կայացել է Women Talks նախագծի երրորդ միջոցառումը