Նոր լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի 32-ամյակի մեծ խնջույքից

16:26 • 25.06.19

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հունիսի 23-ին տոնել է ծննդյան տարեդարձը

Երգչուհին 32-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Էմմին, Քնարիկ Զաքարյանը և այլք: Անահիտը տարեդարձը տոնել է Երևանի բարձրահարկերից մեկի տանիքում տեղակայված սրճարանում:

Անահիտը տարեդարձի միջոցառանը ներկայացել է սպիտակ զգեստով: Երգչուհին նշել է, որ զգեստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Տարեդարձի համար Անահիտի ընտրած տորթը ևս սպիտակ է եղել:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, երգչուհին մինչև ուշ երեկո ուրախացել է ընկերների ու հարազատ մարդկանց միջավայրում:

Նոր լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի 32-ամյակի մեծ խնջույքից