«Ինչպես համադրել հաճելին և օգտակարը»․ կայացել է Women Talks նախագծի փակ միջոցառումը

15:24 • 01.07.19

Հունիսի 27-ին կայացավ Women Talks նախագծի փակ միջոցառումը, որն այս անգամ կազմակերպվել էր IQOS ապրանքանիշը ներկայացնող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության և դիզայներ Ֆաինա Հարությունյանի կողմից:

«Ինչպես համադրել հաճելին և օգտակարը» խորագրով հանդիպմանը հավաքվել էին տարբեր մասնագիտություն և նախասիրություն ունեցող տասը կին: Քննարկման թեմաները բազմազան էին՝ առողջ ապրելակերպի բանաձևերից մինչև նորաձևություն, առկա վնասակար սովորություններից մինչև դրանցից ձերբազատվելու միջոցներ:

Women talks նախագիծը Ֆաինա Հարությունյանի Brunch with Faina նախագծի հետ համատեղ ևս մեկ անգամ բարձրաձայնեցին ժամանակակից կնոջը հանդիպող մարտահրավերները և փորձեցին դրանց լուծում տալ:

«Այս 2 նախագիծն էլ նույն նպատակն ունեն: Երևանի հետաքրքիր, գեղեցիկ, զարգացած կանայք հանդիպում, ծանոթանում են, համտեսում տարբեր ուտեստներ: Մեր նպատակն է կիսվել սեփական փորձով, որն առնչվում է տարբեր ոլորտներին: Մենք միշտ փորձում ենք միմյանց օգուտ տալ և նոր բանով այստեղից գնալ»,- ասաց դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Women talks նախագծի ղեկավար Իզաբելլա Խաչատրյանի խոսքով՝ սա նախագիծ է, որտեղ կանայք արտահայտում են իրենց կարծիքը, փորձում կոտրել կարծրատիպերը և լայնացնել մտահորիզոնը: Միջոցառումից կանայք հեռացան արդեն ավանդական դարձած նվերներով։

Women talks նախագիծը լինելու է շարունակական և մշտապես անդրադառնալու է կնոջ համար կարևոր և արդիական թեմաներին:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Նյութը՝ Լուսինե Զարայելյանի

«Ինչպես համադրել հաճելին և օգտակարը»․ կայացել է Women Talks նախագծի փակ միջոցառումը