Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը

18:04 • 05.07.19

Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը, հայտնում է lenta.ru-ն:

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման բացատրել է, որ Ziggo Dome համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երաժշտական փառատոնը, այդ օրերին անհասանելի է լինելու: Նրա խոսքով՝ ամրագրումները հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել: Ընդ որում՝ այլ մեծ համերգային դահլիճներ գտնելու քաղաքի փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Ավելի վաղ, Նիդեռլանդների Հաագա ու Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել միջոցառումը։  Այժմ «Եվրատեսիլ»-ի անցկացման համար մրցապայքարում մնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին:

«Եվրատեսիլ» երգի հաջորդ փառատոնը պետք է անցկացվի Նիդեռլանդներում, քանի որ 2019 թվականին Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նշենք, որ Լոուրենսը խախտել էր մրցույթի կանոնները և ներկայացել էր երգով, որն արդեն կար իր երգացանկում: Եվրոպական հեռարձակողների միությունը չէր չեղարկել արտիստի հաղթանակը։

Image result for evravision 2019 winner

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը