Սոս Ջանիբեկյանի կնոջ՝ Մադոննայի ոճային լուսանկարներն ու անվան պատմությունը

19:05 • 12.07.19

Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, հաճախ է տարբեր ֆոտոշարքեր իրականացնում, որոնցում աչքի է ընկնում իր նորաձև կերպարներով:

Մադոննան նոր ֆոտոշարք ունի, որտեղ ևս ներկայանում է թրենդային look-երով:

Ի դեպ, հաճախ հարցնում են՝ Մադոննան նրա իրակա՞ն անունն է, թե՞ կեղծանունը: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Մադոննան նրա անձնագրային անունն է:

Ոճաբանի տատիկը Վրաստանից է, որտեղ Հայաստանում տարածված Մարիամ անվան համարժեքը Մադոննան է: Հենց այսպես էլ աղջիկը ծննդից հետո ստացել է հայկական իրականության մեջ տարբերվող անունը, որն ամբողջ կյանքում ուղեկցում է նրան:

Սոս Ջանիբեկյանի կնոջ՝ Մադոննայի ոճային լուսանկարներն ու անվան պատմությունը