Տիմատիի բացօթյա ելույթը Երևանում․ ռեփերն իր ձեռքով պատրաստած բուրգերները բաժանեց երկրպագուներին
Black Star լեյբլի համար խորհրդանշական 13 թիվն այս անգամ առանձնահատուկ դարձավ նաև Տիմատիի հայ երկրպագուների համար․ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ռեփերն այսօր հանդիպեց իր հայ երկրպագուներին և ազդարարեց Black star burger-ի պաշտոնական բացումը։
Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ֆոտոշարքով ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագները։
Տիմատին որոշեց նախ բաժանել խոստացած բուրգերները, ապա նոր մի քանի երգով ողջունել երկրպագուներին։ Կատարողի առաջարկն ակնհայտորեն դուր եկավ ներկաներին՝ հաշվի առնելով նրանց ջերմ արձագանքը։
Առաջին բուրգերը Տիմատին պատրաստեց անձամբ, ապա բեմից իջնելով՝ բաժանեց երկրպագուներից ամենաաշխույժներին։ Առաջին շարքերը հիմնականում գրավել էին երեխաներն ու պատանիները։ Առաջին մի քանի բուրգերից հետո կատարողը ստանձնեց միայն հյուրասիրողի դերն ու բեմից մատակարարվող բուրգերները բաժանեց՝ պտտվելով ոչ միայն առաջին շարքերով։
Հրապարակում տարածված բուրգերի հոտի ուղեկցությամբ էլ Տիմատին կատարեց մի քանի երգ։
Երկրպագուները բաց չթողեցին Տիմատիի կենդանի կատարումներին ձայնակցելու առիթը։ Համերգային ծրագրի շրջանակներում ներկաներին իրենց կատարումներով ուրախացրին նաև Սրբուկը, 3․33-ն ու հայ այլ հայտնիներ։




















Լուսանկարները՝ Էլեն գասպարյանի







