Color boom մատնահարդարման սրահը ներկայացրել է Kiara Sky Dip Powder հայտնի ապրանքանիշը Հայաստանում
Իզուր չէ, որ գեղեցիկ մատնահարդարումը հաճախ անվանում են կնոջ առաջին այցեքարտը. ըստ եղունգների և ձեռքերի հնարավոր է պատկերացում կազմել կնոջ ամբողջական խնամվածության մասին։ Color boom nail studio-ի մասնագետներն արդեն երկու տարի ոչ միայն ապահովում են գեղեցիկ, նորաոճ մատնահարդարում, այլև հոգ են տանում հաճախորդի եղունգների բնական գեղեցկության ու առողջության մասին։
Հետևելով աշխարհում մատնահարդարման ոլորտի վերջին միտումներին՝ Color boom-ը հայ հաճախորդներին առաջարկում է քայլել ժամանակին համընթաց։ Մատնահարդարման այս սրահի վերջին նորությունը Kiara Sky Dip Powder հայտնի ապրանքանիշի ներմուծումն է հայկական շուկա։ Ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական շնորհանդեսին ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալու ապրանքանիշի հիմնական առավելություններին, իսկ հաճախորդներից երկու ամենահամարձակները տեղում Kiara Sky Dip Powder–ը։
Ստուդիոյի համահիմնադիր Նորա Աբրահամյանը ոգևորությամբ է նշում՝ Color boom-ի հիմնադրման օրվանից առանձնանում է ոչ միայն առաջակարգ սպասարկմամբ, հաճախորդների հանդեպ հատուկ հոգատարությամբ, այլև կարևորում է Հայաստանում ոլորտի զարգացումը։ Այդ ուղղությամբ մինչ օրս արված բազմաթիվ քայլերից է Kiara Sky Dip Powder ամերիկյան ապրանքանիշի ներմուծումն ու տարածումը հայկական շուկայում։ Մասնագետների վստահեցմամբ՝ շատ կարճ ժամանակահատվածում այդ ապրանքանիշը սիրվեց նաև հայ հաճախորդերի կողմից։ Ապրանքանիշի առաջարկած տարբեր տեսակի նյութերն առանձնանում են մի շարք առավելություններով։
«Սա շատ է տարբերվում, որովհետև այն հեղուկ չէ, ինչպես սովորաբար լինում է, այլ փոշի տարբերակով է։ Այն բավականին արագ նվաճեց հայկական շուկան այնպես, ինչպես ամբողջ աշխարհը։ Այն հարուստ է վիտամինային բաղադրությամբ և ունի հատուկ պաշտպանիչ շերտ եղունգի մակերեսի համար։ Սա չի չորացվում լամպով և շատ հեշտ դուրս է գալիս, այսինքն՝ հեռացման պրոցեսը ևս արվում է առանց գործիքների միջամտության՝ բամբակի և հատուկ նյութի օգնությամբ՝ չվնասելով եղունգի մակերեսը»,- նշեց Նորա Աբրահամյանը։
Kiara Sky Dip Powder–ը նյութ է, որն իր ազդեցությամբ շատ նման է ավանդական շելլաքին և գելլաքին` 3-4 շաբաթ պահպանում է ամրությունը, փայլը, տեսքը, գույնը և չի խամրում։ Kiara Sky Dip Powder-ից բացի, աշխատում են նաև Kiara Sky լաքերով, որոնք, ի տարբերություն մյուս լաքերի, մինչև տասը օր պահպանվում են։ Այս ապրանքանիշն իր լայն գունապնակով կգոհացնի թե՛ վառ գույների, թե՛ պաստելային երանգների սիրահարներին։
Իր գործունեության երկու տարիների ընթացքում Color boom–ը բազմիցս ապացուցել է, որ իր մրցակից ստուդիոներին համարում է գործընկեր։ Այս դեպքում ևս նրանք, լինելով Kiara Sky Dip Powder–ի պաշտոնական ներկայացուցիչը, առաջարկում են այդ ապրանքանիշի նյութերի վաճառք։ Միտված լինելով ոլորտի զարգացմանը՝ բացի վաճառքից, Color boom–ի մասնագետներն այս նյութի կիրառման վերաբերյալ իրենց փորձով սիրով պատրաստ են կիսվել գործընկերների հետ՝ մեկօրյա դասընթացի շրջանակներում։ Հինգ ժամ տևողությամբ դասընթացի համար մատնահարդարներին տրամադրվում են անհրաժեշտ բոլոր պարագաները, իսկ դասընթացի ավարտին մասնագետները կստանան վկայական։
Բացի նորարարական ծրագրերից և պարբերաբար ընդլայնվող գունապնակից, Color boom-ն առանձնակի կարևորում է իր մասնագետների պատրաստվածության մակարդակը և օգտագործվող գործիքների ախտահարումը։ Այստեղ ախտահարվում են ոչ միայն գործիքներն, այլև աշխատանքային բոլոր մակերեսները։
«Մշտապես հաճելի և ինքնատիպ անակնկալներ ենք պատրաստում հաճախորդների համար և որպեսզի նորությունների մասին միշտ տեղեկացված լինեք, պարզապես պետք է հետևեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր վստահել են մեզ»,- նշեց Նորա Աբրահամյանը։























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







