«Ներքին քննադատը հաճախ հնչում է որպես բանականություն, բայց իրականում այն արմատացած վախ է»․ Սոֆյա Պողոսյան
«Ներքին քննադատը հաճախ հնչում է որպես բանականություն, բայց իրականում այն արմատացած վախ է։ Այն ակտիվանում է այնտեղ, որտեղ մի ժամանակ սխալվելը անվտանգ չէր։ Որտեղ սերն ու ընդունված լինելը կախված էին «ճիշտ» և «կատարյալ» լինելուց։ Կարևոր է հիշել՝ ներքին քննադատը պաշտպանական մեխանիզմ է, որը երբևէ օգնել է գոյատևել, բայց այսօր հաճախ խանգարում է ապրել։ Երբ այն ակտիվ է, դա նշան չէ, որ քո մեջ ինչ-որ բան սխալ է։ Դա նշան է, որ դուրս ես գալիս սովորականի սահմաններից։ Եվ եթե պայքարելու փոխարեն հարցնես՝ «Ինչի՞ց ես փորձում ինձ պաշտպանել» քննադատը կորցնում է իր իշխանությունը, իսկ դու՝ վերադարձնում քո ընտրության հնարավորությունը»,-ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։











