«Իմ կյանքում բավականին ծանր շրջան էր, ինձ ժամանակ էր պետք՝ կանգ առնելու, լռելու, մտածելու». Թամարա Գևորգյան

14:21 • 17.08.26

«Այս տարի այս հանգիստն ինձ պետք էր ոչ միայն ֆիզիկապես, այլ շատ ավելի՝ հոգեբանորեն։
Իմ կյանքում բավականին ծանր շրջան էր։ Ինձ ժամանակ էր պետք՝ կանգ առնելու, լռելու, մտածելու, հասկանալու՝ ինչ եմ արել սխալ, ինչ եմ սովորել և ինչ եմ ուզում այլևս երբեք չկրկնել։
Ու մի շատ կարևոր բան հասկացա․ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է գնա։ Նույնիսկ այն, ինչ մի պահ թվում է ցավոտ, անարդար կամ կործանարար, երբեմն պարզապես ճանապարհ է դեպի ավելի գիտակից «ես»-ը։
Մենք երբեմն մեզ մեղավոր ենք զգում, երբ ընտրում ենք ինքներս մեզ։ Մտածում ենք՝ գուցե պետք էր ավելի շատ համբերել, ավելի շատ հասկանալ, ներել, սպասել, զոհաբերել մեզ…
Պատասխանն է ՝«ոչ»
Երբեք ձեզ մի՛ մեղադրեք նրա համար, որ ընտրել եք երջանիկ լինել։ Որ ընտրել եք ինքներդ ձեզ։ Որ հրաժարվել եք զոհի դերից։ Երբեմն ամենակարևոր մարդը, ում պետք է փրկենք, մենք ինքներս ենք»,-ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Թամարա Գևորգյանն ու հրապարակել հանգստից լուսանկարներ:

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ նա և դերասան Արսեն Լևոնյանը հանդիպում էին: Լուրը Արսեն Լևորնյանը հաստատել էր Tert.am Life-ի հետ զրույցում: 

Որից հետո նրանք իրենց սոցիալական էջերից հեռացրեցին համատեղ լուսանկարները, իսկ համացանցում քննարկում եղավ, որ զույգը բաժանվել է:

«Իմ կյանքում բավականին ծանր շրջան էր, ինձ ժամանակ էր պետք՝ կանգ առնելու, լռելու, մտածելու». Թամարա Գևորգյան