Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի որդու առաջին լուսանկարները

12:05 • 07.12.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էմիլ Գալստյանն ու կինը` Խամաճիկների թատրոնի դերասանուհի Նելլի Խաչատրյանը, ծնողներ են դարձել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 17–ին։

 

Նորաթուխ մայրիկը հրապարակել է որդու առաջին լուսանկարները, որոնք Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։

 

Հիշեցնենք, որ ծնողները փոքրիկին անվանակոչել են Մարկ։ Մայրիկը նշել է, որ աստվածաշնչյան անուն են ընտրել իրենց որդու համար։ «Անվան ընտրությունը երեքով ենք արել`ես, Էմիլն ու սկեսուրս։ Մենք շատ հավանեցինք Էմիլի մայրիկի առաջարկն ու մեր առաջնեկին միանգամից կնքեցինք Մարկ անվամբ»,– ասել է Նելլին։

 

Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի որդու առաջին լուսանկարները