Վենետիկում այսօր Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթիի հետ:
Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը կայանալու է Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այն արդեն հասցրել է որակվել որպես տարվա ամենասպասված հարսանիք, թեև զույգը փորձում է գաղտնի պահել մանրամասները:
Նախորդ տարվա աշնանը մամուլում տեղեկություններ էին հայտնվել զույգի նշանադրության մասին, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսել սկսել էին 2018-ի ամռանից:










