Կարեն Ասլանյանի 26-ամյակի անակնկալը, խնջույքն ու հայտնի հյուրերը

17:35 • 14.10.19

Երգիչ, դերասան Կարեն Ասլանյանն օրերս նշել է ծննդյան 26-ամյակը։ Տարեդարձի առթիվ Կարենը մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև դերասանի հայտնի ընկերները։

Կարենի տարեդարձը սկսվել է կեսգիշերին՝ ընկերների անակնկալով, որի մասին դերասանը պատմել է Ինստագրամի իր հետևորդներին՝ գրելով․ «Գիշերը «գլխիս սարքել» էին, իբր Էրիկ Ասլանյանը (եղբայրը) վթարի է ենթարկվել ու էլ չասեմ, թե ինչեր։ Երբ բոլորը մտան ներս, Էրիկին չնկատեցի, հետո նրան տեսնելով՝ հասկացա, որ ամեն բան սուտ էր և դա դարձավ իմ ամենամեծ նվերը»։

Արդեն տարեդարձի խնջույքին Կարենը հյուրերին անակնկալ է մատուցել երաժշտական պրեմիերայի տեսքով։ Ավելի ուշ կատարողն Ինստագրամի իր էջում հրապարակել է երաժշտական հոլովակն ու հայտնել, որ այն լսարանին կներկայացնի շուտով։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Karen Aslanyan (@karenaslanyan_)

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Karen Aslanyan (@karenaslanyan_)

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)

 

 

Կարեն Ասլանյանի 26-ամյակի անակնկալը, խնջույքն ու հայտնի հյուրերը