Կաննի կինոփառատոնի La Cinef ծրագրում հայ ռեժիսորի անիմացիոն ֆիլմը ստացել է Ոսկե արմավենու ճյուղ՝ գրավելով 3-րդ մրցանակը

17:47 • 23.05.25

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը ստացել է Ոսկե արմավենու ճյուղ` գրավելով 3-րդ մրցանակը:

Ծրագրում ներկայացված է եղել ավելի քան 2400 ֆիլմ։

Այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ 

«Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է ռեժիսոր Նատալյա Միրզոյանին, պրոդյուսեր Արմինե Հարությունյանին և ողջ ստեղծագործական կազմին՝ այս նշանակալի ձեռքբերման համար՝ մաղթելով շարունակական հաղթանակներ միջազգային հարթակներում։

Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Կաննի կինոփառատոնի La Cinef ծրագրում հայ ռեժիսորի անիմացիոն ֆիլմը ստացել է Ոսկե արմավենու ճյուղ՝ գրավելով 3-րդ մրցանակը