«Հավատում եմ՝ մենք կրկին կհանդիպենք». Ֆիլիպ Կիրկորովը նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի 77-ամյակի առթիվ գրառում է արել

17:31 • 15.04.26

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակավ դիմել է իր նախկին կնոջը՝ Ալլա Պուգաչովային: Նա երգչուհու ծննդյան 77-ամյակի առթիվ իր և Պուգաչովայի արխիվային լուսանկարներից է հրապարակել և հույս հայտնել հանդիպել նրա հետ:

«Կյանքիս մի հսկայական մաս, որը ես հիշում եմ և որով հպարտանում եմ։ Հրաշալի երգչուհի, հրաշալի կին։ Հավատում եմ, որ մենք կրկին կտեսնվենք։ Ծնունդդ շնորհավոր, Ալլա», - գրել է 58-ամյա Կիրկորովը: 

«Հավատում եմ՝ մենք կրկին կհանդիպենք». Ֆիլիպ Կիրկորովը նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի 77-ամյակի առթիվ գրառում է արել