Հրուշ Աճեմյանը տարեդարձից ֆոտոշարք է հրապարակել
Դիմահարդար Հրուշ Աճեմյանը հուլիսի 19-ին նշել է ծննդյան տարեդարձն ու կիսվել ֆոտոշարքով:
«Եվս մեկ տարի՝ արեգակի շուրջ պտույտ կատարելով... ծննդյան օրերը միշտ ստիպում են ինձ կանգ առնել և խորհել, իսկ այս տարի սիրտս հատկապես լի է զգացումներով։ Կյանքը շատ առումներով է փոխվել, բայց մի բան անփոփոխ է մնացել՝ սերս դեպի դիմահարդարումը և այն հրաշալի համայնքը, որն ինձ հետ է եղել յուրաքանչյուր փուլում։ Անկախ նրանից՝ տարիներ շարունակ ինձ հետ եք, թե վերջերս եք բացահայտել ինձ, շնորհակալություն, որ թույլ եք տալիս ինձ դառնալ ձեր կյանքի մի փոքր մասնիկը։ Ձեր աջակցությունն ավելին է նշանակել, քան կարող եք պատկերացնել։ Տեսնել, թե ինչպես է Toolbox-ը գաղափարից վերածվում մի բանի, որն այդքան շատերդ անկեղծորեն սիրում եք, իմ կարիերայի ամենամեծ պարգևներից մեկն է։ Յուրաքանչյուր հաղորդագրություն, լուսանկար, պատվեր, յուրաքանչյուր դեպք, երբ վստահում եք մեր սրտի թելադրանքով ստեղծածին... Ես երբեք դա որպես սովորական երևույթ չեմ ընդունում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:


















