«Թատերական Լոռի»-ն այս տարի նվիրվում է Թբիլիսիի հայկական թատրոնի 170-ամյակին
«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնն այս տարի նվիրվում է Թբիլիսիի հայկական թատրոնի 170-ամյակին։ Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին, որին կմասնակցեն ավելի քան 20 թատրոն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուզբեկստանից, Իրանից, Սերբիայից, Մոսկվայից։ Փառատոնն անց է կացվելու Լոռու մարզի երկու քաղաքում։
Փառատոնի ծրագրով հանդես կգան Երևանի Հ․ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական, Կամերային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան, Երևանի Մնջախաղի, «Մալյան», «Կայարան», Վանաձորի Աբելյանի անվան, «Մետրո» թատրոնները, նորաստեղծ «Հայ և ռուս արդի դրամայի», Հրազդանի և Գյումրու, Վանաձորի տիկնիկային և այլ թատրոններ։












