Մետաքսյա Սիմոնյանի բեմական հագուստներեն ու անձնական իրերը ցուցադրվում են Գրականության և արվեստի թանգարանում
Օգոստոսի 7-ին՝ Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ և Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ բացվեց «Բեմի հմայքը» ցուցադրությունը։
Ցուցադրության մեջ մեկտեղվել են Մետաքսյա Սիմոնյանի կյանքն ու բեմական գործունեությունը ներկայացնող նյութեր՝ նրա մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ, ձեռագրեր, անձնական իրեր և այլ արժեքավոր նմուշներ։
Գրականության և արվեստի թանգարանում վուցադրությունը բաց է մինչև օգոստոսի 31-ը:













