Mattel ընկերությունը ներկայացրել է նոր Barbie Signature Doll տիկնիկը, որը ստեղծվել է Մերիլին Մոնրոյի կերպարով

16:10 • 19.08.26

Mattel ընկերությունը ներկայացրել է նոր Barbie Signature Doll տիկնիկը, որը ստեղծվել է Մերիլին Մոնրոյի կերպարով։ Մոդելը վաճառքի է դուրս եկել օգոստոսի 18-ին, 81 դոլարով, հայտնում է Variety-ն։

Տիկնիկը կրկնում է Մոնրոյի հանդերձանքը 1953 թվականի «Տղամարդիկ նախընտրում են շիկահերներին» մյուզիքլից։ Ֆիլմի տեսարաններից մեկում դերասանուհին հագել էր վառ վարդագույն զգեստ՝ մեծ բանտով և օպերային ձեռնոցներով։ Այս կերպարով նա կատարում էր Diamonds Are a Girl’s Best Friend երգը։

Նոր մոդելը թողարկվել է Մերիլին Մոնրոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Mattel-ը դերասանուհու կերպարով Բարբի է արտադրում 1990-ականներից։

1997 թվականին ընկերությունը ներկայացրել է միանգամից երեք տիկնիկ, որոնք կրկնում էին Մոնրոյի կերպարները։ Դրանցից մեկը հագած է եղել վարդագույն զգեստ «Տղամարդիկ նախընտրում են շիկահերներին» ֆիլմից, երկրորդը՝ կարմիր զգեստ նույն ֆիլմից, իսկ երրորդը վերստեղծել է դերասանուհու սպիտակ հանդերձանքը «Յոթ տարվա տոչորում» կինոնկարից։

Mattel ընկերությունը ներկայացրել է նոր Barbie Signature Doll տիկնիկը, որը ստեղծվել է Մերիլին Մոնրոյի կերպարով