«Մեղրամիս սիթքոմ»-ը սեպտեմբերի 7-ից կլինի Արմենիա Թիվիի եթերում (լուսանկարներ)
«Մեղրամիս սիթքոմ»-ը սեպտեմբերի 7-ից կլինի Արմենիա Թիվի եթերում:
«Մեղրամիս»-ը զվարճալի սիթքոմ է գյուղում ապրող երիտասարդ զույգի՝ Մանեի և Դավիթի մասին։ Երբ նրանք որոշում են ամուսնանալ Եգիպտոսում, գյուղապետ Ոսկանը կտրականապես դեմ է արտահայտվում։ Սակայն երկար քննարկումներից հետո գյուղը համաձայնում է՝ մեկ պայմանով․ երիտասարդների հետ Եգիպտոս պետք է մեկնի գյուղապետի կողմից նշանակված հատուկ պատվիրակություն։
Սիթքոմի պրոդյուսերներն են Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը: Սցենարի հեղինակներն են Հայկ Ալեքյանը և Լևս Դավթյանը:
Դերերում են Աղաս Մանուկյանը, Վահագն Գալստյանը, Սաթենիկ Հազարյանը, Արթուր Հարությունյանը, Մարինկա Խաչատրյանը, Էլեն Սաֆարյանը, Իրինա Հարությունյանը և այլ դերասաններ։







