45-ամյա Գարիկ Խարլամովը երկրորդ անգամ հայր է դարձել (լուսանկարներ)
45-ամյա Գարիկ Խարլամովը երկրորդ անգամ հայր է դարձել։ Վերջերս հայտնի դարձավ, որ նրա երրորդ կինը՝ 33-ամյա դերասանուհի Եկատերինա Կովալչուկը, հղի է և շատ շուտով կծննդաբերի։

«Кстати» շոուի նոր թողարկմանը նրա գործընկերներ Ազամատ Մուսագալիևը և Դենիս Դորոխովը հայտնել են լուրի մասին.
«Այսօր դա տեղի ունեցավ։ Գարիկը չկա, բայց այսօր դրա համար հարգելի պատճառ կա։ Մեր Գարիկը հենց հիմա հայր է դառնում։ Շնորհավորում ենք Խարլամովների ընտանիքին»։

Զույգը դստերն անվանել է Ալիսա:
Խարլամովն ու Կովալչուկն ամուսնացել են 2024 թվականին:

Մինչև Կովալչուկը Գարիկ Խարլամովն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել՝ Յուլիա Լեշչենկոյի և Քրիստինա Ասմուսի հետ: Ասմուսի հետ ամուսնությամբ 2014 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Անաստասիան, որի համար ժամանակի ընթացքում նրանք կարողացել են հարթել հարաբերությունները ամուսնալուծությունից հետո. այժմ նրանք միասին են տոնում կարևոր ամսաթվերը և հրապարակայնորեն շնորհավորում միմյանց։









